ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստ

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ, միջազգային փորձագետներ:

30/06/2011

Ավելին

Անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված միջոցառումներ

ՀՀ պաշտպանության նախարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողի առաջ:

29/06/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 27-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթե Վոլանդերին: Քննարկվել են երկու երկների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առընչվող հարցեր:

27/06/2011

Ավելին

ՀՀ ԶՈՒ զինվորական կարգապահությանը նվիրված կոլեգիայի արտագնա նիստ

Հունիսի 24-ին Կապանում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտագնա նիստ: Ամփոփվել է զինված ուժերում զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը 2011թվականի առաջին կիսամյակում: Կոլեգիայի նիստին մասնակցել են զորամասերում անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բոլոր պատասխանատուները:

25/06/2011

Ավելին

ՀՀ զինված ուժերի հրամանատարական հավաքներ

ՀՀ զինված ուժերի 2011թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` հունիսի 20-ից 23-ը կազմակերպվել են զինված ուժերի հրամանատարական հավաքներ: Հանդիսանալով մարտական պատրաստության կարևորագույն բաղադրիչներից մեկը` հրամանատարական պատրաստության գործընթացը ներառում է նաև տարեկան մի քանի անգամ կազմակերպվող հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել տարբեր օղակների հրամանատարների գիտելիքները, կատարելագործել նրանց գործնական ունակություններն ու հմտությունները: Հավաքների ժամանակ նախատեսված են ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի դասախոսություններ:

23/06/2011

Ավելին

Հայ խաղաղապահները տեղակայվել են Մազարի Շարիֆում

ՀՀ զինված ուժերի 81 հոգանոց խաղաղապահ զորախումբը երեկ տեղակայվել է Մազարի Շարիֆի /Աֆղանստան/ ռազմական հենակետում և այսօր անցել է իր պարտականությունների կատարմանը: Հայկական զորախումբը իրականացնելու է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն և անցակետերի հսկողություն:

21/06/2011

Ավելին

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Քննարկվել են 2011թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը:

17/06/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մասնակցել է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին:

17/06/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀՀ և Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանին նվիրված հուշ-ցերեկույթին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ և Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան 50-ամյակին և մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ և ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից:

15/06/2011

Ավելին

Յուրի Վաղարշակի Պողոսյան

Հունիսի 12-ին լրանում է ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Յուրի Վաղարշակի Պողոսյանի մահվան 19-րդ տարելիցը: Յուրի Պողոսյանը ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին` ՌԴ Վոլգոգրադի մարզում: Արցախյան շարժման սկզբում զբաղվում էր զենքերի և զինատեսակների պատրաստությամբ և վերանորոգմամբ: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվել են 1990թ. Հադրութում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին:

11/06/2011

Ավելին