ՀՀ զինված ուժերում ստեղծվելու է հանցագործությունների կանխարգելման հարցերով աշխատանքային խումբ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր:
10/10/2011
ԱվելինՀՀ ՊՆ Մշտական գործող մասնագիտական հանձնաժողովը սկսել է իր աշխատանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից, ՀՀ Նախագահի ռազմական տեսչությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, նպատակ ունի մասնագիտական առաջարկություններով աջակցել պաշտպանության նախարարության ծրագրային գերակայությունների և առաջնահերթությունների քննարկմանն ու հաստատմանը, նպաստել պետական ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
08/10/2011
Ավելին2011թ. սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները
Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. սեպտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1450 անգամ:
08/10/2011
ԱվելինԵրևանում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների ՌՔԿՊ զորքերի հրամանատարների Համակարգող կոմիտեի նիստը
Հոկտեմբերի 2-ից 5-ը Երևանում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի Համակարգող կոմիտեի նիստը:
07/10/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան
ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ:
06/10/2011
ԱվելինՀՀ զինված ուժերի 16 սպաների տրամադրվեցին ծառայողական բնակարաններ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 4-ին Էջմիածին քաղաքում մասնակցել է ՀՀ զինված ուժերի 16 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
05/10/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Բրյուսել
Ս.թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով հոկտեմբերի 6-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:
05/10/2011
ԱվելինՄամլո հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով հոկտեմբերի 3-ից 14-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անց է կացվում «Անվտանգության ոլորտի ռեսուրսների կառավարումը» խորագրով միջգերատեսչական դասընթաց:
03/10/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը ԼՂՀ պաշտպանության բանակ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եռօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը գտնվում էր Արցախում: Այցի ընթացքում պաշտպանության նախարարը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ այցելել է պաշտպանության բանակի կենտրոնական, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ:
03/10/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՊՆ հասարակական խորհրդի անդամներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին:
28/09/2011
ԱվելինՊաշտպանության նախարարությունը համալրվեց 19 քաղաքացիական ծառայողներով
ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման և վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը:
27/09/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու սեպտեմբերի 27-ին Չեբարկուլի զորավարժարանում կայանալիք ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվող «Ցենտր 2011» ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի եզրափակիչ միջոցառումներին: Հայաստանը այդ զորավարժությանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով:
26/09/2011
Ավելին
Հայերեն
English
Русский