ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Սարդարապատ հուշահամալիր
ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, մայիսի 28-ին այցելել է Սարդարապատ հուշահամալիր և մասնակցել Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը:
28/05/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփմանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 26-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփմանը: Նախարարները պատվոգրեր, շնորհակալագրեր և խրախուսական նվերներ են հանձնել օլիմպիադայի հաղթողներին ու մասնակիցներին:
26/05/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
24/05/2011
Ավելին«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ -ի խորհրդի անդրանիկ նիստ
Մայիսի 21-ին կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ -ի խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամներ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ռոմիկ Տիգրանյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը: Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
23/05/2011
ԱվելինՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է MILEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրազաբեկյանի գլխավորությամբ մայիսի 23-ին մեկնել է Մինսկ, որտեղ մասնակցելու է մայիսի 24-ից 27-ը անցկացվող MILEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
23/05/2011
ԱվելինՄեկնարկել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային խորհրդաժողովը
Մայիսի 19-ին Երևանում մեկնարկել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ-ի հետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային խորհրդաժողովը:
19/05/2011
ԱվելինՊաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսենին:
17/05/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մայիսի 15-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի վերաբերյալ ակնարկ
Հանրային հեռուստատեսության Հայլուր լրատվական ծրագրին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին, դիպուկահարների ակտիվացմանը, ինչպես նաև գարնանային զորակոչի կազմակերպչական աշխատանքներին:
16/05/2011
ԱվելինՊաշտպանության նախարարը հանդիպել է Թալինի վետերաններին և զոհված ազատամարտիկների հարազատներին
Մայիսյան եռատոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 9-ին այցելել է Թալին, հանդիպել հայրենական պատերազմի վետերանների, արցախյան պատերազմի մասնակիցների և զոհված ազատամարտիկների հարազատների հետ:
09/05/2011
ԱվելինՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի այցը Եռաբլուր Պանթեոն
Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի և գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ այսօր այցելել է Եռաբլուր Պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիների հիշատակին:
08/05/2011
Ավելին
Հայերեն
English
Русский