ՀՀ զինված ուժերի տեսչական խումբը մեկնել է Թուրքիա

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը նոյեմբերի 29-ին մեկնել է Թուրքիա` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի /ԵՍԶՈՒ/ շրջանակներում «Հայտարարված վայրի» տեսչություն անցկացնելու նպատակով: Տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին:

30/11/2011

Ավելին

Մամլո հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոյին` իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ, և նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու Ցզինցիին:

29/11/2011

Ավելին

Մամլո հաղորդագրություն

2011թ. նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ գնդապետ Ե.Վասիլևին:

29/11/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 29-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

29/11/2011

Ավելին

ԵԱՀԿ հերթական դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանագոտում

Նոյեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում` Կայան գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը:

29/11/2011

Ավելին

Մամլո հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոյին` իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ, և նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու Ցզինցիին:

29/11/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հեռանկարներին առընչվող հարցեր:

28/11/2011

Ավելին

ՀՀ զինված ուժերի զարգացմանը նվիրված կոլեգիայի նիստ

ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ զինված ուժերի զարգացման ընթացքը:

25/11/2011

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

2011թ. նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն աշխատանքային հանդիպում ունեցավ կարճատև այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի հետ:

25/11/2011

Ավելին

Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 23-ից 26-ը հերթական այցով Երևանում է գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը: Խմբում ընդգրկված են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:

24/11/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առընչվող հարցեր:

24/11/2011

Ավելին

Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 21-ից 24-ը Երևանում էր գտնվում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությունը` ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ համալիր զորավարժությունների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Զորավարժությունը ծրագրված է անցկացնել Հայաստանի տարածքում 2012թ. աշնանը:

24/11/2011

Ավելին