ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստությանը նվիրված կոլեգիայի նիստ
ՀՀ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստության վիճակը, ինչպես նաև հրետանու ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
28/10/2011
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Հոկտեմբերի 24-ից 28-ը Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի կադրերի և կրթության վարչությունների պատվիրակությունը:
26/10/2011
ԱվելինՀայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստ
ՀՀ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 24-ին մեկնարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, որոնց ընթացքում քննարկվելու են ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
26/10/2011
ԱվելինՄամլո հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կողմից իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 22-ից 23-ը գիտության և մշակույթի անվանի 22 գործիչներ այցելել են ԼՂՀ ՊԲ զորամասեր: Զորամասերում կայացել են հանդիպումներ և զրույցներ զինծառայողների հետ, ներկայացվել են 26 դասախոսություններ: Մտավորականների խումբը հանդիպել է նաև ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Քննարկվել են հասարակությանը հուզող բանակային հիմնահարցեր:
24/10/2011
ԱվելինՀայտարարություն
ՀՀ ՊՆ համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություն անցկացնելու վերաբերյալ
22/10/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Ուկրաինայի ռազմական կցորդին
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմաօդային, ռազմական և պաշտպանական հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին, որին ուղեկցում և ներկայացնում էր ռազմական և ռազմաօդային նախորդ կցորդ, գնդապետ Գեորգի Ֆալկոն:
20/10/2011
ԱվելինՄամլո հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոզ Գոթեմյուլերին և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
18/10/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար, պրոֆեսոր Ստանիսլավ Կոզիեչի գլխավորած պատվիրակությանը:
17/10/2011
ԱվելինՀանդիպում ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ամբողջ ղեկավար կազմի և զոհված զինծառայողների հարազատների միջև
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ամբողջ ղեկավար կազմի հետ հոկտեմբերի 14-ին ընդունել է բանակում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների:
15/10/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Քննարկվել են բանակաշինությանը Սփյուռքի աջակցությանն առնչվող հարցեր:
11/10/2011
ԱվելինՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացում Գորիս քաղաքում
Հոկտեմբերի 9-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
10/10/2011
Ավելին
Հայերեն
English
Русский