Հայ խաղաղապահները կմասնակցեն բազմազգ զորավարժությանը

15 Օգոստոսի, 2012 00:00
Ս.թ. օգոստոսի 15-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 116 հոգուց բաղկացած ստորաբաժանումը:

Հայ խաղաղապահները ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում կմասնակցեն «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 16–ից սեպտեմբերի 4-ը կայանալիք բազմազգ զորավարժությանը: Զորավարժությանը մասնակցելու են նաև ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները: Զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունները և փոխգործակցելիության մակարդակը: Նշված զորավարժությանը որպես դիտորդ մասնակցելու նպատակով ս.թ. օգոստոսի 28-ին Գերմանիա կմեկնի ՀՀ ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը:
  • Տարածել