Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

7 Օգոստոսի, 2012 00:00
Ս. թ. օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 36 քաղաքացիների, այդ թվում` ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների:

Նրանք նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են սոցիալական, իրավական և այլ ոլորտներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:
  • Տարածել