29/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդներին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված պաշտպանության նախարարության 2011 թվականի գերակա խնդիրները, իրականացվող պաշտպանական քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումները և պատասխանել նրանց հարցերին: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-29-a-3.jpg"/> Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ադրբեջանը սպառնում է` ասելով` եկեք հարցը շտապ լուծեք, այլապես պատերազմ կսկսեմ: Մենք խնդրին անդրադառնում ենք հետևյալ կերպ` եկեք բանակցենք, որպեսզի հիմնախնդիրը առանց պատերազմի լուծվի: Դուք երեկ ծանոթացաք մեր զինված ուժերի բոլոր օղակների հրամանատարների հետ, նրանք վախեցող ու նահանջող չեն»:
29/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի ելույթը ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ
Մեծարգո պարոն Նախագահ, Վեհափառ Տեր, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի հյուրեր 2011 թվականը հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար. հանդիսավորությամբ նշելու ենք մեր նորագույն պատմության կարևորագույն իրադարձության` հայոց նոր պետականության` Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակման 20-ամյակը: Անչափ խորհրդանշական է, որ այս տարվա առաջին համապետական միջոցառումը տեղի է ունենում այսօր` Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի օրը:
28/01/2011
Ավելին28/01/2011
Ավելին28/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի ելույթը ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ
Մեծարգո պարոն Նախագահ, Վեհափառ Տեր, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի հյուրեր 2011 թվականը հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար. հանդիսավորությամբ նշելու ենք մեր նորագույն պատմության կարևորագույն իրադարձության` հայոց նոր պետականության` Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակման 20-ամյակը: Անչափ խորհրդանշական է, որ այս տարվա առաջին համապետական միջոցառումը տեղի է ունենում այսօր` Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի օրը: Պատմական հայտնի ճշմարտություն է` ժողովուրդներին անկախությունը ոչ թե տրվում է, այլ այն նվաճում են համաժողովրդական պայքարի, նվիրյալ հերոսների արյան գնով: Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվեց պատմաքաղաքական բարդ իրավիճակում հարևան հանրապետության կողմից սանձազերծված բացահայտ պատերազմի պայմաններում: Այդ հիրավի համաժողովրդական պայքարի առաջապահն ինքնաբուխ կազմավորված ինքնապաշտպանական կամավորական ջոկատներն էին` հայրենանվեր ու անձնազոհ ազատամարտիկներով, որոնցից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին մեր նոր պետականության վերածննդի զոհասեղանին: Հայոց բանակը համազգային սիրո, նվիրումի և զոհողությունների արգասիքն է: Եվ ի պատասխան այդ սիրո`քաջ գիտակցելով իր դերը` հայ զինվորականությունը պատվով կատարել և շարունակում է իր առաքելությունը` հուսալիորեն պաշտպանելով հայոց սահմանների անվտանգությունը և ժողովրդի խաղաղությունը:
28/01/2011
Ավելին«Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողով
Հունվարի 25-ին Երևանում իր աշխատանքները սկսեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը:
25/01/2011
ԱվելինՎրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի այցը Հայաստան
Ս.թ. հունվարի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նոդար Խարշիլաձեի գլխավորած պատվիրակությունը: Հունվարի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և Ն.Խարշիլաձեի առանձնազրույցը, այնուհետև երկու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ համագործակցությունը ռազմական կրթության և խաղաղապահության բնագավառներում, ինչպես նաև փորձի փոխանակումը երկու երկրների զինված ուժ
25/01/2011
ԱվելինՍտորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջև 2011 թվականի երկկողմ համագործակցության պլանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթին:
25/01/2011
Ավելին25/01/2011
Ավելին25/01/2011
Ավելին25/01/2011
Ավելին