Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի այցը Հայաստան
Ս.թ. հունվարի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նոդար Խարշիլաձեի գլխավորած պատվիրակությունը: Հունվարի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և Ն.Խարշիլաձեի առանձնազրույցը, այնուհետև երկու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ համագործակցությունը ռազմական կրթության և խաղաղապահության բնագավառներում, ինչպես նաև փորձի փոխանակումը երկու երկրների զինված ուժերում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ոլորտում:
25/01/2011
Ավելին25/01/2011
ԱվելինՍտորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջև 2011 թվականի երկկողմ համագործակցության պլանը
<img width="250" height="160" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-25-b-2.jpg" alt=""/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը` նշելով, որ համագործակցությունը հատկապես աշխուժացել է` Աֆղանստանում գերմանական խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո հայկական խաղաղապահ զորախմբի առաքելության արդյունքում:
25/01/2011
Ավելին25/01/2011
Ավելին25/01/2011
Ավելին«Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողով
Հունվարի 25-ին Երևանում իր աշխատանքները սկսեց ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը: «Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիո սարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում: Զորավարժության պլանավորման երևանյան համաժողովին մասնակցում են 38 երկրների շուրջ 250 պատվիրակներ: Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Սկսելով իր ելույթը` Դ.Տոնոյանը նախ դատապարտել է Մոսկվայում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, այնուհետև անդրադարձել համաժողովի աշխատանքներին և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին: Համաժողովն իր աշխատանքները շարունակելու է մինչև հունվարի 28-ը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
25/01/2011
ԱվելինՀամագործակցության պայմանագրեր պաշտպանության նախարարության և ԲՈՒՀ-երի միջև
ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու Ռուս-հայկական սլավոնական համալսարանի միջև այսօր ստորագրվել են համագործակցության պայմանագրեր:
24/01/2011
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
ՀՀ զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ս.թ. հունվարի 27-ին և 28-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները. Հունվարի 27-ին` ժամը 10.00-ին - Հայոց բանակին նվիրված Սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 11.00-ին - Հայոց բանակին նվիրված գոհաբանական մաղթանք ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում, ժամը 17.30-ին - ՀՀ ԶՈւ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ: (Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: Լրագրողներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հունվարի 27-ին` ժամը 16.30-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից):
24/01/2011
Ավելին24/01/2011
Ավելին24/01/2011
ԱվելինՀամագործակցության պայմանագրեր պաշտպանության նախարարության և ԲՈՒՀ-երի միջև
ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու Ռուս-հայկական սլավոնական համալսարանի միջև այսօր ստորագրվել են համագործակցության պայմանագրեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ ԲՈՒՀ-երի հետ համագործակցության պայմանագրերը ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում, իսկ նրանցից լավագույնների համար հնարավոր է լինեն պաշտպանության նախարարությունում աշխատանքային գործունեության հեռանկարներ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-24-a-3.jpg" alt=""/> Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել համագործակցության ընդլայնման համար` նշելով, որ այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որպեսզի ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով և միաժամանակ իրենց գիտելիքներով նպաստեն պաշտպանական գերատեսչության աշխատանքներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
24/01/2011
Ավելին21/01/2011
Ավելին