ՀՀ ԶՈՒ սպաները պարգևատրվել են ԱՄՆ զինված ուժերի մեդալով

26 Հոկտեմբերի, 2013 00:00
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ռազմավարության, ծրագրերի և քաղաքականության դիրեկտորիատի համատեղ պլանավորման խմբում որպես ռազմավարական վերլուծաբան իրականացրած ծառայության համար ՀՀ ԶՈՒ սպաներ` գնդապետ Հայկ Շադյանի և փոխգնդապետ Արթուր Մուսաելյանի պարգևատրման արարողությունը ԱՄՆ զինված ուժերի «Միացյալ շտաբերում գերազանց ծառայության համար» մեդալով:

Ամերիկյան կողմից մեդալները հանձնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Ստիմսոնը: Նշված մեդալով պարգևատրվել է նաև նախկինում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համատեղ պլանավորման խմբում որպես ռազմավարական վերլուծաբան ծառայած և ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:
  • Տարածել