23/12/2010

Ավելին

23/12/2010

Ավելին

Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման վերաբերյալ շտաբային բանակցություններ

ՀՀ և ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ: Նախատեսվում է լրամշակել և հաստատել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաև քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

23/12/2010

Ավելին

22/12/2010

Ավելին

22/12/2010

Ավելին

Ռազմահայրենասիրական դաստիարակության թեմայով միջգերատեսչական ամփոփիչ նիստ

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների և ՀՀ ոստիկանության պետի համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախազորակոչային պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2010թ. իրականացված աշխատանքները: Նիստի ընթացքում վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով` նշելով կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-22-a-3.jpg"/> Կարևորելով նախազորակոչային տարիքի պատանիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության տարածումը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մաս է կազմում մեր երկրի ռազմական ներուժի:

22/12/2010

Ավելին

21/12/2010

Ավելին

21/12/2010

Ավելին

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-21-a-2.jpg"/>Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2010 թվականին կատարված աշխատանքները և 2011 թվականի աշխատանքային պլանը: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսևորում նույնքան պատրաստակամություն և վճռականություն:

21/12/2010

Ավելին

20/12/2010

Ավելին

20/12/2010

Ավելին

ՀՀ զինված ուժերը 2010 թվականն ամփոփում են նոր ձեռքբերումներով

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվեց հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, որը ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը և համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը: Հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կարևորելով հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ դա Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության որակական նոր հարթություն է և խոսում է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին:

20/12/2010

Ավելին