Մամուլի հաղորդագրություն

29 Մարտի, 2012 00:00
Մարտի 29-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Քաղաքական և Գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով ամենամյա հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը և Կոմիտեի` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում պաշտպանական բարեփոխումները և պաշտպանական օրենսդրության ոլորտում վերջին նախաձեռնությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել զինված ուժերի նոր կարգապահական կանոնագրքի ընդունման, պրոֆեսիոնալ կրտսեր ենթասպայական` սերժանտական կորպուսի ձևավորման օրենսդրական փաթեթի, նոր «Ռազմական կրթության հայեցակարգի» և խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացման գործընթացներում նկատված էական առաջընթացին: Դաշինքը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աջակցել պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
  • Տարածել