Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը
Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան ապրիլի 18-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
18/04/2011
ԱվելինՎրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի պաշտոնական այցը Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
18/04/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
13/04/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդին: Հանդիպման ընթացքում Ֆրենկ Բոլանդը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման արդյունքների վերաբերյալ նախնական դիտարկումները: Քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանն առնչվող հարցեր:
08/04/2011
ԱվելինԴաշտային հոսպիտալի բացազատման նախապատրաստական վարժանք
Ապրիլի 2-ից 7-ը Երևանում անցկացվել է հայ-գերմանական դաշտային հոսպիտալի բացազատման նախապատրաստական վարժանք: Դաշտային հոսպիտալը կազմավորվել է հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում 2008 թվականին:
07/04/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոն
Ականների մասին իրազեկության և ականազերծման գործընթացի օժանդակության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 4-ին այցելել է Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոն, ինչպես նաև խաղաղապահ ինժեներական գումարտակ:
05/04/2011
ԱվելինՄայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսների մայրեր և այրիներ, զինված ուժերում միաժամանակ ծառայող երեք որդի ունեցող մայրեր, կին զինառայողներ և ազատամարտիկներ: Ելույթներով հանդես են եկել կին զինծառայողներ, ազատամարտիկներ և զինվորների մայրեր:
05/04/2011
ԱվելինՄեկնարկել են պահեստազորայինների վարժական հավաքները
ՀՀ զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր մեկնարկել են Հայաստանի Հանրապետության պահեստազորայինների վարժական հավաքները:
02/04/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ղեկավարներին
ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 1-ին կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամների հանդիպումը նախարար Սեյրան Օհանյանի հետ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ու պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարները:
01/04/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
01/04/2011
Ավելին
Հայերեն
English
Русский