Հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ Վաշինգտոնում

Ս.թ. հուլիսի 19-ից 20-ը Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

19/07/2011

Ավելին

Համագործակցության հուշագրեր պաշտպանության նախարարության և ԲՈՒՀ-երի միջև

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, «Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի» ու «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամի» միջև հուլիսի 16-ին ստորագրվել են համագործակցության հուշագրեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում:

16/07/2011

Ավելին

Մեկնարկել է 2011թվականի 2-րդ ուսումնական փուլը

ՀՀ Զինված ուժերում 2011 թվականի 2-րդ ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 12-ին այցելել է Վազգեն Սարգսյանի անվան զորամաս: Պաշտպանության նախարարը շնորհավորել է զինծառայողներին և մաղթել հաջողություններ նոր ուսումնական փուլում:

12/07/2011

Ավելին

Զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանին նվիրված հուշակոթողի բացում Թալինում

Թալինում շարունակվում են արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների ոգեկոչման միջոցառումները: Երկու ամիս առաջ Թալին քաղաքում Փառքի սրահի բացումից հետո Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում այսօր տեղի է ունեցել զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը:

11/07/2011

Ավելին

ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողով

Հուլիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովը:

09/07/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 6-ին մեկնել է Սոչի` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ ձևաչափով Սեյրան Օհանյանի հանդիպումները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ:

06/07/2011

Ավելին

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է ռազմահայրենասիրական և բանակային թեմաներով երգերի մրցույթ` նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին:

06/07/2011

Ավելին