Մամուլի հաղորդագրություն

27 Մարտի, 2012 00:00
Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ-մայոր Դևի Չանկոտաձեի հրավերով ս.թ. մարտի 27-ից 28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանդիպումները Վրաստանի պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ, այցելություններ Վրաստանի ազգային ռազմական ակադեմիա և Կրծանիսի վարժական կենտրոն:
  • Տարածել