Պաշտպանության նախարարությունում քննարկվել են աշնանային զորակոչի խնդիրները
<img width="250" height="161" align="left" alt="" src="/UserFiles/Image/zorakoch-2010-10-23-b.jpg"/>Ս.թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2010թ. աշնանային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստը բացեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց աշնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը: Ներկայացնելով 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները` նա անդրադարձավ ինչպես գրանցված հաջողություններին, այնպես էլ թերացումներին: Գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը զեկուցեց նաև, որ 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները լիարժեքորեն կատարված են:
23/10/2010
ԱվելինՊաշտպանական բարեփոխումներին նվիրված կոլեգիայի նիստ
<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/kolegia-2010-10-22-b.jpg"/>Ս.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված պաշտպանական բարեփոխումների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Հանդես գալով բացման խոսքով` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման և պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է: Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց ռազմավարական զսպման համակարգի ամրապնդումը` ՀՀ զինված ուժերի կողմից խաղաղության պարտադրման քաղաքականությունը շարունակելու նպատակով: Պարոն Ս.Օհանյանն անդրադարձավ նաև պաշտպանական քաղաքականության վերաբերյալ հանրային իրազեկման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության:
22/10/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ներ ներկայացուցիչների
Հոկտեմբերի 23-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կամփոփվեն 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները և կքննարկվեն 2010թ. աշնանային զորակոչի խնդիրները: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ տեղափոխող ավտոբուսը կմեկնի հոկտեմբերի 23-ին` ժամը 10.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
22/10/2010
Ավելին21/10/2010
Ավելին21/10/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդիլին` Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Ռիդաութի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում փոխգնդապետ Սթիվ Ֆիլիպսի նշանակման կապակցությամբ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/2010-10-21-Britaniayi-kcord-2.jpg" alt=""/> Ս. Օհանյանը բարձր է գնահատել Ն.Ռիդաութի գործունեությունը հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ` մաղթելով նրան հաջողություններ հետագա ծառայության մեջ: Միաժամանակ, շնորհավորելով փոխգնդապետ Ս. Ֆիլիպսին Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
21/10/2010
Ավելին20/10/2010
Ավելին20/10/2010
ԱվելինՍեյրան Օհանյանը հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ
2010թ. հոկտեմբերի 19-ին Ղրիմում` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ ձևաչափով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քննարկումներ է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխաիլ Եժելի հետ: Նախարարներն անդրադարձել են երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված հարաբերություններին, դրանց ծավալման և ակտիվացման ուղիներին: Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև երկողմ համագործակցության 2011թ. պլանը, որի կարևոր միջոցառումներից են ռազմավարական և օպերատիվ պլանավորման խորհրդակցությունները, համագործակցությունը ինժեներական և ռազմակրթական ոլորտներում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
20/10/2010
Ավելին19/10/2010
Ավելին19/10/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
2010թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ուկրաինա (Ղրիմ, Պարտենիտ)` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Խորհրդի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 20-ին, օրակարգի համաձայն կքննարկվի 21 հարց ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև կընդունվեն հստակ որոշումներ ընդհանուր գործունեության ծավալման և ակտիվացման ուղղությամբ: ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն նաև ՊՆԽ աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները և կհաստատվի ԱՊՀ ՄՊ ՊՆԽ 2011թ. աշխատանքային Պլանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
19/10/2010
Ավելին