Սեյրան Օհանյանը ընդունել է ՌԴ ՌՏՀԴԾ տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը
14 Օգոստոսի, 2013 00:00Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է եռօրյա այցով օգոստոսի 13-ին Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործընկալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի զարգացմանը վերաբերվող մի շարք հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնիկայի և սպառազինության վերանորոգման ու սպասարկման համար նախատեսված սերտիֆիկացված սպասակման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: