15/10/2010

Ավելին

15/10/2010

Ավելին

15/10/2010

Ավելին

Հայ զինծառայողները մասնակցում են «Փոխգործակցություն 2010» զորավարժությանը

<img width="250" height="184" align="left" src="/UserFiles/Image/ch-1.jpg" alt=""/>ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն 2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ին Ռուսասատանի Դաշնության Չելյաբինսկ քաղաք է մեկնել ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը և օպերատիվ խումբը (ընդհանուր 106 հոգի): Հայ զինծառայողները տեղաբաշխվել են զորավարժարանում նախապես բացազատված վրանային համալիրում և արդեն սկսել են ամենօրյա պարապմունքները:

15/10/2010

Ավելին

15/10/2010

Ավելին

15/10/2010

Ավելին

Պաշտպանության նախարարն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Ս.թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին` դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` ՀՀ պաշտպանության նախարարությանը ցուցաբերվող պարբերական մեթոդական օժանդակության համար: Իր հերթին դեսպան Կապինոսը պաշտպանության նախարարին ներկայացրեց մի շարք կառուցողական առաջարկություններ` ՀՀ ԶՈՒ բարեփոխումների, ռազմաքաղաքական, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և ռազմակրթական ոլորտի բարեփոխման ոլորտներում ԵԱՀԿ օժանդակության ծավալների ընդլայնման վերաբերյալ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/osce-1.jpg" alt=""/>

15/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն, ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հարավ-արևելյան հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը: Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետևում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կիմունի հորդորներին, այլև անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները` փորձելով ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը:

15/10/2010

Ավելին

14/10/2010

Ավելին

14/10/2010

Ավելին

ՀՀ ՊՆ ֆուտբոլային հավաքականը՝ հաղթող

<img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/f-1.jpg"/> Հոկտեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ–2010» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Հաղթողի կոչումը վիճարկում էին ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության թիմերը:

14/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ի լրումն ս.թ. հոկտեմբերի 3-ին ՊՆ ՏՀԿ վարչության տարածած հաղորդագրության՝ առ այն, որ նույն օրը N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի դին, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է. Ձեռնարկված անհրաժեշտ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություններ են գործադրել Ս. Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:

13/10/2010

Ավելին