Հրամանատարաշտաբային զորավարժություններ

Կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարական կազմի՝ նպատակային որոշումների կայացման և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման կարողությունները ստուգելու նպատակով հունիսի 9-ին N զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Ներգրավված ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, հստակեցվել են շտաբերի գործողությունների հաջորդականությունն ու առաջնային խնդիրները։

09/06/2022

Ավելին

Մարտավարական զորավարժություն

Հունիսի 9-ին N զորամասի անձնակազմի ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են ստորաբաժանումների առաջնային խնդիրները, ցուցումներ են տրվել փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ։ Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտը լեռնային պայմաններում վարել է գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերն ու բարելավել առաջնագիծը:

09/06/2022

Ավելին

Հակաօդային պաշտպանության մարզումներ

Հունիսի 9-ին N զորամասի հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ: Ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, մասնագիտական գիտելիքները, օդային նշանակետերի հայտնաբերման, ուղեկցման և պայմանական թիրախների խոցման հմտությունները, անցկացվել են ստուգարքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ:

09/06/2022

Ավելին

Գործնական վարժանքներ

Խմբի կազմում գործողությունների ներդաշնակման, դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման և տարբեր տրամաչափի հրազենից կրակի վարման հմտությունների զարգացման նպատակով հունիսի 8-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական վարժանքներ։

08/06/2022

Ավելին

Ստուգումներ մարտական հենակետերում

Հունիսի 7-ից 8-ը N զորամիավորման ենթակա զորամասերի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին ցուցումներ են տրվել հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։

08/06/2022

Ավելին

Հրետանավորների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

Հունիսի 8-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցները և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները։

08/06/2022

Ավելին

Նշվել է զորամասի կազմավորման օրը

Հունիսի 6-ին նշվել է ԶՈՒ հակաօդային պաշտպանության N զորամասի կազմավորման տարեդարձը։ Հանդիսավոր միջոցառման ընթացքում ներկայացվել է զորամասի կազմավորման պատմությունը և անցած մարտական ուղին։ Հրամանատարությունը շնորհավորել է զորամասի անձնակազմին կազմավորման տարեդարձի կապակցությամբ, խրախուսել բարձր պատրաստությամբ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին։

07/06/2022

Ավելին

Գործնական պարապմունքներ

Հունիսի 7-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել դաշտային կապի հանգույցները և ապահովել կառավարման կետերի գործունեությունը։

07/06/2022

Ավելին

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

N զորամիավորման զորամասերից մեկի ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 7-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։

07/06/2022

Ավելին

Նշվել է զորամասի կազմավորման օրը

Կազմավորման տարեդարձի առթիվ օրերս հանդիսավոր միջոցառում է անցկացվել N զորամասում։ Հրամանատարությունը շնորհավորել է անձնակազմին կազմավորման տարեդարձի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության և բարձր պատրաստության համար։ Զորամասի մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

06/06/2022

Ավելին

Գործնական պարապմունք հրետանավորների հետ

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքները զարգացնելու և փոխգործակցության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները:

06/06/2022

Ավելին

Կրակային պատրաստության պարապմունքներ

Անձնակազմի կրակային պատրաստության ամրապնդման նպատակով հունիսի 6-ին N զորամասում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ։ Կրակային տարբեր վարժանքների միջոցով ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։

06/06/2022

Ավելին