Հրամանատարաշտաբային զորավարժություններ

9 Հունիսի, 2022 17:13
Կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարական կազմի՝ նպատակային որոշումների կայացման և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման կարողությունները ստուգելու նպատակով հունիսի 9-ին N զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։
Ներգրավված ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, հստակեցվել են շտաբերի գործողությունների հաջորդականությունն ու առաջնային խնդիրները։

  • Տարածել