Կրակի կառավարման մարզումներ

Հունիսի 16-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ։ Պարապմունքի ղեկավարը հրաձգային ստորաբաժանումների հրամանատարներին հրահանգներ է տվել կրակային աջակցության կազմակերպման և կրակային միջոցներով պայմանական հակառակորդի ոչնչացման վերաբերյալ։ Տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ զինծառայողներն իրականացրել են անհատական և խմբային կրակային վարժություններ։

16/06/2022

Ավելին

Մարտավարական զորավարժություն

Հունիսի 16-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է վաշտի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները և անցել պաշտպանության; Ստեղծելով բարենպաստ պայմաններ, զինծառայողներն անցել են հարձակման և ոչնչացրել պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կարևորագույն օբյեկտները։

16/06/2022

Ավելին

Անցկացվել է աշխատանքային խմբի հերթական նիստը

Հունիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։

16/06/2022

Ավելին

Կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող զորավարժության շրջանակում հունիսի 15-ին և 16-ին N զորամիավորման զորամասերի հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի և նախապատրաստվել պաշտպանողական մարտի վարման։

16/06/2022

Ավելին

Մարտավարական պարապմունքներ

Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում անձնակազմի դաշտային վարժվածության, դիմացկունության և պատրաստության ամրապնդման նպատակով հունիսի 15-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Ստորաբաժանումներն երթով զբաղեցրել են նախորոշված շրջանները և անցել պաշտպանության։

15/06/2022

Ավելին

Կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

Հունիսի 15-ին N զորամասի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Ներկայացվել են կրակային վարժությունների կատարման կարգը և հրաձգության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։

15/06/2022

Ավելին

Հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգություն

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում հունիսի 15-ին ներգրավված հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական գործողություններ։ Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։

15/06/2022

Ավելին

Մարտավարական զորավարժություն

Հունիսի 14-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

14/06/2022

Ավելին

Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Հունիսի 14-ին N զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Պարապմունքների պլանի համաձայն՝ բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման ու շահագործման կանոնները, ամենօրյա ծառայության ընթացքում անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունը:

14/06/2022

Ավելին

Աշխատանքային խումբն այցելել է զորամասեր

Հունիսի 13-ին և 14-ին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է N զորամիավորման զորամասեր:

14/06/2022

Ավելին

Հրամանատարաշտաբային զորավարժություն

Հունիսի 14-ին «Բաղրամյան» զորավարժարանում, N զորամասի ստորաբաժանումների ներգրավմամբ, մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։

14/06/2022

Ավելին

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող հարցեր

«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Հունիսի 13-ին կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

14/06/2022

Ավելին