ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Խաղաղապահ ուժերի բրիգադ
Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։
30/05/2022
ԱվելինԳործնական պարապմունքներ
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների դաշտային վարժվածության կատարելագործման նպատակով մայիսի 30-ին N զորամիավորման մարտավարական դաշտում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
30/05/2022
ԱվելինՀավաք-խորհրդակցություն
Մայիսի 30-ին N զորամիավորման զորամասերի բուժծառայության պետերի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են մարտական գործողությունների ընթացքում անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերման, տարհանման և բժշկական հետազոտությունների կազմակերպման հարցեր։
30/05/2022
ԱվելինԶինծառայողները մասնակցել են տոնական միջոցառումներին
Հանրապետության օրվա կապակցությամբ մայիսի 28-ին տոնական հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել նաև զորամիավորումներում և զորամասերում։ Զինծառայողների մասնակցությամբ զորամասերի տեղակայման վայրերում անցկացվել են հանդիսավոր տողաններ և քայլերթեր, կազմակերպվել տոնական համերգներ։
30/05/2022
ԱվելինՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կոլեգիայի նիստ
Մայիսի 30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության գրավչության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Տեսակապի միջոցով կոլեգիայի նիստին մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։
30/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
29/05/2022
Ավելին«Զինուժ» 28.05.2022թ.
28/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
28/05/2022
ԱվելինՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
28/05/2022
ԱվելինԼրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են «Բաղրամյան» զորավարժարան
ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր այցելություն ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան։
27/05/2022
ԱվելինԱվարտական հանդիսավոր արարողություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում
Մայիսի 27-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2021-2022թթ․ ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։
27/05/2022
ԱվելինՑուցադրական զորավարժություն
N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ մայիսի 27-ին անցկացվել է ցուցադրական զորավարժություն։ Ստորաբաժանումները, ըստ ուղղությունների, օպերատիվ և ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները։
27/05/2022
Ավելին
Հայերեն
English
Русский