Հաղորդագրություն
Մայիսի 31-ին, ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այլն։
02/06/2022
ԱվելինՏոնական միջոցառում՝ նվիրված մանուկներին
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հյուրընկալվել են զինծառայողների երեխաները: Փոքրիկ հյուրերը մասնակցել են տոնական միջոցառմանը, մանկական գնացքով շրջել Ռազմական ոստիկանության տարածքում։ Միջոցառումն ուղեկցվել է տոնական երաժշտությամբ և հյուրասիրությամբ:
01/06/2022
ԱվելինԱնվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողներին ներկայացվել են ծառայության ընթացքում զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, պայթուցիկ նյութերի պահպանման և շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։
01/06/2022
ԱվելինԿրակային պատրաստության պարապմունքներ
Անձնակազմի կրակային պատրաստության ամրապնդման նպատակով հունիսի 1-ին N զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ: Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։
01/06/2022
ԱվելինՄասնագիտական պարապմունքներ
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով հունիսի 1-ին N զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները և կատարել առաջադրված խնդիրները։
01/06/2022
ԱվելինՊարզաբանում
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես արդեն ներկայացվել է ս.թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հետպատերազմյան շրջանում։ Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների։ Պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությանը հարվածող, ինչպես նաև հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց։
01/06/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
01/06/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
31/05/2022
ԱվելինՈւսումնական վարժանքներ
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ` խմբերի կազմերով: Խաղարկվել են բարդ լեռնային պայմաններում պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման գործողություններ:
31/05/2022
ԱվելինՄարտավարամասնագիտական զորավարժություն
Զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով մայիսի 31-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։
31/05/2022
ԱվելինՀրամանատարական հավաքներ
Մայիսի 30-ից 31-ը N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Քննարկվել են մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման հարցեր։ Վերլուծվել են կատարված աշխատանքների արդյունքներն ու նախանշվել առկա խնդիրների լուծման ուղիները։
31/05/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
30/05/2022
Ավելին
Հայերեն
English
Русский