Մարտավարական զորավարժություն

9 Հունիսի, 2022 17:13
Հունիսի 9-ին N զորամասի անձնակազմի ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն։
Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են ստորաբաժանումների առաջնային խնդիրները, ցուցումներ են տրվել փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ։
Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտը լեռնային պայմաններում վարել է գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերն ու բարելավել առաջնագիծը:

  • Տարածել