Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

7 Հունիսի, 2022 17:07
N զորամիավորման զորամասերից մեկի ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 7-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են պայմանական մարտական իրավիճակում ստորաբաժանումների խնդիրները և փոխգործակցության կարգը, մարտի վարման կանոնները։

Առաջադրվել են ուսումնամարտական և մարտավարական խնդիրներ,  ստուգվել են հրամանատարների՝ կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում որոշումների կայացման և անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները։

  • Տարածել