Գործնական պարապմունքներ
Հունիսի 13-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի տարածք՝ զբաղեցրած մարտական դիրքեր, շենք-շինություններ և հրամանատարական կետեր ներթափանցման անհատական ու խմբային հատուկ գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնամարտական խնդիրները։
13/06/2022
ԱվելինԿրակային պատրաստության պարապմունք
N զորամասի հրաձգարանում հունիսի 13-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Զինծառայողները հրահանգավորվել են հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։
13/06/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական հավաքակայան
Հունիսի 13-ին մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը: Պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ:
13/06/2022
ԱվելինՊԱՀՀ-ում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքը
Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալ¬սարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
13/06/2022
ԱվելինՀրամանատարաշտաբային զորավարժություն
N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 13-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։
13/06/2022
ԱվելինԴասընթաց՝ ռազմական համալսարանի կուրսանտական կազմի համար
Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտական կազմի համար անցկացվել է դասընթաց՝ «Կյանքի իրավունքը և պետության պարտավորությունը զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության հարցում» թեմայով: Դասընթացը, որը վարել է ԵԽ միջազգային փորձագետ Սաշա Յանկովիչը, կազմակերպել էին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի շրջանակներում։
13/06/2022
Ավելին«Զինուժ» 11.06.22
11/06/2022
ԱվելինՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ
Հունիսի 9-ին և 10-ին Ռազմական ոստիկանության անձնակազմի համար ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված զինված ուժերում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննությանը:
11/06/2022
ԱվելինՄարտական հերթապահության հերթափոխ
Հունիսի 10-ին N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հերթափոխ: Անցկացվել է անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին ծառայության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
10/06/2022
ԱվելինԱմփոփվել են զորավարժության արդյունքները
N զորամիավորումում ամփոփվել են հունիսի 9-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները: Զորամիավորման հրամանատարությունն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների գործողությունները, հանձնարարականներ տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ:
10/06/2022
ԱվելինԿրակային պատրաստության պարապմունքներ
Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակի վարման ունակությունների և թիրախների խոցման հմտությունների ստուգման նպատակով հունիսի 10-ին, N զորամիավորման հրաձգարաններից մեկում, զորամասերի վարչակազմերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
10/06/2022
ԱվելինՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են խորհրդակցություններ
Պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության շրջանակներում հունիսի 8-ին և 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են խորհրդակցություններ՝ ՊՆ իրավաբանական վարչության և Գերմանիայի ռազմական իրավաբանների փորձագիտական խմբի մասնակցությամբ:
10/06/2022
Ավելին
Հայերեն
English
Русский