«Զինուժ» 04.06.22
04/06/2022
ԱվելինՊԱՀՀ է այցելել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Հունիսի 3-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
03/06/2022
ԱվելինՄարտավարական պարապմունքներ
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 3-ին անցկացրել են մարտավարական պարապմունքներ։ Ըստ պարապմունքների սցենարի, զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժն ու առգրավել կարևոր փաստաթղթերը:
03/06/2022
ԱվելինՄարտական հերթապահության հերթափոխ
Հունիսի 3-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները զինծառայողներին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, տվել համապատասխան հանձնարարականներ։
03/06/2022
ԱվելինՇտաբային մարզումներ
N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 2-ից 3-ն անցկացվել են շտաբային մարզումներ։ Անձնակազմին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ըստ ուղղությունների՝ միջոցներ ձեռնարկվել դրանց լուծման համար: Ստուգվել են մարտական իրադրության պայմաններում սպաների՝ արագ և նպատակային որոշումների կայացման և մարտական փաստաթղթերի մշակման ունակությունները։
03/06/2022
ԱվելինԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությունն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Հունիսի 2-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:
03/06/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հերթական ապատեղեկատվությունն է։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
03/06/2022
ԱվելինՀայաստանում է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունը
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը:
02/06/2022
ԱվելինՔննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը:
02/06/2022
ԱվելինԿապավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ
Զորամիավորումներից մեկի կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Վարժանքների ընթացքում ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։
02/06/2022
ԱվելինՏեսական պարապմունքներ
Հունիսի 1-ից 2-ը N զորամասի զինծառայողների հետ անցկացվել են տեսական պարապմունքներ։ Քննարկվել են ամենօրյա գործունեության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարման, ծառայության կազմակերպման, ի հայտ եկած խնդիրների շտկման և այլ հարցեր։
02/06/2022
ԱվելինՑուցադրական զորավարժություն
Հունիսի 2-ին N զորամիավորումում անցկացվել է ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային ստորաբաժանումները վարել են պաշտպանական մարտ, անցել հակահարձակման, այլ ստորաբաժանումների օժանդակությամբ ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու բարելավել զբաղեցրած դիրքերը։
02/06/2022
Ավելին
Հայերեն
English
Русский