Նշվել է զորամասի կազմավորման օրը

7 Հունիսի, 2022 17:08
Հունիսի 6-ին նշվել է ԶՈՒ հակաօդային պաշտպանության N զորամասի կազմավորման տարեդարձը։
Հանդիսավոր միջոցառման ընթացքում ներկայացվել է զորամասի կազմավորման պատմությունը և անցած մարտական ուղին։ Հրամանատարությունը շնորհավորել է զորամասի անձնակազմին կազմավորման տարեդարձի կապակցությամբ, խրախուսել բարձր պատրաստությամբ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին։

  • Տարածել