Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

21/06/2022

Ավելին

Պարգևատրման արարողություն

Հունիսի 20-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է պարգևատրման արարողություն: Հրամանատարությունը խրախուսել է մարտական և մասնագիտական բարձր պատրաստությամբ, բարեխիղճ ծառայությամբ և զինվորական կարգապահությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների։

20/06/2022

Ավելին

Հրամանատարական հավաքներ

Հունիսի 20-ին հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Հավաքների շրջանակում քննարկվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացման, պայմանական հակառակորդի օբյեկտների հայտնաբերման, թիրախների կոորդինատների ճշգրտման հետ կապված թեմաներ։ Զինծառայողներն իրականացրել են կրակային պատրաստության պարապմունքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ, հանձնել ստուգարքներ։

20/06/2022

Ավելին

Մարտավարական վարժանքներ

Հունիսի 20-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության վարժանքներ: Զինծառայողները զարգացրել են քողարկման, արգելագոտիների հաղթահարման, կրակի վարման անհատական հմտությունները, խմբի կազմում գործողությունների ներդաշնակման կարողությունները։

20/06/2022

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, որտեղ բացազատված ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները, հայրենական արտադրության սարքերն ու դաշտային պայմաններում անձնակազմի կեցությունն ապահովելու նոր լուծումները։

17/06/2022

Ավելին

Մարտական հերթապահության հերթափոխ

Հունիսի 17-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։ Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին ծառայության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

17/06/2022

Ավելին

Տեղազննման աշխատանքեր

N զորամասի պահպանության գոտում հունիսի 17-ին անցկացվել են տեղազննման աշխատանքներ։ Ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել է մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը, հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

17/06/2022

Ավելին

Ամփոփվել են զորավարժության արդյունքները

Հունիսի 17-ին «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ամփոփվել են N զորամիավորման ենթակա զորամասերի մասնակցությամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները: Զորամիավորման հրամանատարությունն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորավարժության մասնակիցների պատրաստության աստիճանը, լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների ղեկավարներին և առավել աչքի ընկած զինծառայողներին խրախուսել պատվոգրերով։

17/06/2022

Ավելին

Շտաբային մարզումներ

Հունիսի 16-ին և 17-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել են երկօրյա շտաբային մարզումներ։ Համաձայն նախնական առաջադրանքի՝ կատարվել են մարտական խնդիրների անհրաժեշտ ճշգրտումներ, հստակեցվել է փոխգործակցության կազմակերպման կարգը: Մարզումները միտված էին շտաբային օղակի և աշխատանքային խմբերում ընդգրկված սպաների գործնական հմտությունների, գործողությունների պլանավորման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակմանը:

17/06/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

17/06/2022

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում։

16/06/2022

Ավելին