Շարային ստուգատես

N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 28-ին անցկացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինվորական ունեցվածքի շարային ստուգատես։ Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի հաստիքային միջոցները, հանդերձանքը, տեխնիկայի շահագործման և պահպանման կարգը, ցուցումներ տվել հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ։

28/06/2022

Ավելին

Նորակոչիկների հետ անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ

Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։ Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին, զինծառայողների իրավունքներին և պարտականություններին։ Հունիսի 28-ին N զորամասի հրամանատարը խմբային և անհատական զրույցներ է անցկացրել նորակոչիկների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի վերաբերյալ։

28/06/2022

Ավելին

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ

Հունիսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը և այլն։

28/06/2022

Ավելին

Գործնական պարապմունքներ

Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդման նպատակով հունիսի 27-ին N զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ: Բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր, ճշգրտվել հակառակորդի պայմանական թիրախների կոորդինատները:

27/06/2022

Ավելին

Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Հունիսի 27-ին N զորամասում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են զենք-զինամթերքի ու ռազմական տեխնիկայի շահագործման և պահպանման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։

27/06/2022

Ավելին

Կրակային պատրաստության վարժանքներ

Հունիսի 27-ին N զորամասի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության մարտավարական վարժանքներ։ Ստուգվել են դաշտային պայմաններում մարտավարական գործողությունների կատարման, զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։

27/06/2022

Ավելին

ՀՀ ԶՈՒ ավիացիան 30 տարեկան է

Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։

27/06/2022

Ավելին

Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Հունիսի 24-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ միջազգային ռազմաքաղաքական զարգացումները և աճող վտանգներն ու մարտահրավերները ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգային միջավայրի համար։

24/06/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

24/06/2022

Ավելին

Հակաօդային պաշտպանության մարզումներ

ԶՈՒ հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության N զորամասի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:

24/06/2022

Ավելին

Մարտական հերթապահության հերթափոխ

Հունիսի 24-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

24/06/2022

Ավելին