Աշխատանքային խումբն այցելել է զորամասեր

14 Հունիսի, 2022 16:03
Հունիսի 13-ին և 14-ին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է N զորամիավորման զորամասեր:

Ստուգվել են զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Զորամասերի սպաներին ցուցաբերվել է մեթոդագործնական  օգնություն, տրվել են ցուցումներ հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ։

  • Տարածել