Կրակի կառավարման մարզումներ

16 Հունիսի, 2022 16:04
Հունիսի 16-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ։
Պարապմունքի ղեկավարը հրաձգային ստորաբաժանումների հրամանատարներին հրահանգներ է տվել կրակային աջակցության կազմակերպման և կրակային միջոցներով պայմանական հակառակորդի ոչնչացման վերաբերյալ։
Տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ զինծառայողներն իրականացրել են անհատական և խմբային կրակային վարժություններ։

  • Տարածել