Հրամանատարաշտաբային զորավարժություն

14 Հունիսի, 2022 16:02
Հունիսի 14-ին «Բաղրամյան» զորավարժարանում, N զորամասի ստորաբաժանումների ներգրավմամբ, մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։

Սահմանված ժամկետներում անձնակազմը, ըստ ուղությունների, զբաղեցրել է նախորոշված շրջանները, սպառազինությունը և ռազմական տեխնիկան բերել մարտական վիճակի։

Զորավարժության սցենարի համաձայն՝ ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է գործողությունների հաջորդականությունը:

  • Տարածել