Հայ խաղաղապահները տեղակայվել են Մազարի Շարիֆում
21 Հունիսի, 2011 00:00ՀՀ զինված ուժերի 81 հոգանոց խաղաղապահ զորախումբը երեկ տեղակայվել է Մազարի Շարիֆի /Աֆղանստան/ ռազմական հենակետում և այսօր անցել է իր պարտականությունների կատարմանը: Հայկական զորախումբը իրականացնելու է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն և անցակետերի հսկողություն: