Պարզաբանում
«Հայկական ժամանակ» օրաթերթի 28.09.2010թ. համարում հրապարակված տեղեկատվությունը N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Հովհաննես Սամվելի Բաղդասարյանի առողջական վիճակի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը: Զորամասում 09.09.2010թ. տեղի ունեցած միջադեպի հետևանքով Հ. Բաղդասարյանը հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել որովայնի շրջանում և նույն օրը վիրահատվել է, ստացել է համապատասխան բուժօգնություն: Հ. Բաղդասարյանի բուժումը շարունակվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նրա ոտքը չի անդամահատվել և առողջական վիճակը բավարար է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
30/09/2010
Ավելին27/09/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը, ասել է, թե դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու նախաձեռնությամբ՝ գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և երկուստեք նվազեցնել կորուստները: Հիշեցնենք, որ նույն առաջարկով հանդես են եկել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
27/09/2010
ԱվելինԲաց նամակ ՀՀ պաշտպանության նախարարին
Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին
27/09/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
«Հրապարակ» օրաթերթում 25.09.2010թ. տպագրված 2010թ. ընդունված կլինիկական օրդինատորներին ծառայության հետկանչի իրարամերժ հրամանների վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ պարզաբանում ենք. Նշված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և պաշտպանության նախարարության գործունեության նկատմամբ հասարակության մեջ թյուրընկալում ստեղծելու նպատակով թերթի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունն է: Օրդինատորների հետկանչի վերաբերյալ պաշտպանության նախարարի հրամաններ կամ հանձնարարականեր չեն ստորագրվել, իսկ 2010թ. ընդունված բոլոր կլինիկական օրդինատորները իրենց մասնագիտական ուսուցումը ստանում են համապատասխան կլինիկական բազաներում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
27/09/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների` համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
26/09/2010
Ավելին24/09/2010
Ավելին24/09/2010
Ավելին24/09/2010
Ավելին24/09/2010
ԱվելինՊաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
<img width="250" height="181" align="left" alt="" src="/UserFiles/Image/rd-despan-2010-09-24-b.jpg"/>2010թ. սեպտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:
24/09/2010
Ավելին
Հայերեն
English
Русский