07/02/2011
Ավելին07/02/2011
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. փետրվարի 2-ից 4-ը Մոսկվայում տեղի են ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների խաղաղապահ գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների խորհրդակցություններ, որոնց մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմավորման խնդիրները, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից համապատասխան համատեղ գործողություններ իրականացնելու, զորավարժություններ նախապատրաստելու և անցկացնելու հետ կապված հարցեր:
07/02/2011
Ավելին07/02/2011
ԱվելինՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2011» օպերատիվ-տակտիկական զորավարժության նախապատրաստական քննարկումներ
2011թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացելիք ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2011» օպերատիվ-տակտիկական զորավարժության անցկացման վերաբերյալ նախնական քննարկումներին մասնակցելու նպատակով ս.թ. փետրվարի 7-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորությամբ: Փետրվարի 8-ից 9-ը անցկացվող խորհրդակցությանը, որին ՀՀ ԶՈՒ պատվիրակությունից բացի մասնակցելու են ՌԴ ՊՆ, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները, կքննարկվեն զորավարժության նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
07/02/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդներին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված պաշտպանության նախարարության 2011 թվականի գերակա խնդիրները, իրականացվող պաշտպանական քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումները և պատասխանել նրանց հարցերին:
29/01/2011
Ավելին29/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդներին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված պաշտպանության նախարարության 2011 թվականի գերակա խնդիրները, իրականացվող պաշտպանական քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումները և պատասխանել նրանց հարցերին: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-29-a-3.jpg"/> Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ադրբեջանը սպառնում է` ասելով` եկեք հարցը շտապ լուծեք, այլապես պատերազմ կսկսեմ: Մենք խնդրին անդրադառնում ենք հետևյալ կերպ` եկեք բանակցենք, որպեսզի հիմնախնդիրը առանց պատերազմի լուծվի: Դուք երեկ ծանոթացաք մեր զինված ուժերի բոլոր օղակների հրամանատարների հետ, նրանք վախեցող ու նահանջող չեն»:
29/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի ելույթը ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ
Մեծարգո պարոն Նախագահ, Վեհափառ Տեր, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի հյուրեր 2011 թվականը հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար. հանդիսավորությամբ նշելու ենք մեր նորագույն պատմության կարևորագույն իրադարձության` հայոց նոր պետականության` Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակման 20-ամյակը: Անչափ խորհրդանշական է, որ այս տարվա առաջին համապետական միջոցառումը տեղի է ունենում այսօր` Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի օրը:
28/01/2011
Ավելին28/01/2011
Ավելին28/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի ելույթը ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ
Մեծարգո պարոն Նախագահ, Վեհափառ Տեր, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի հյուրեր 2011 թվականը հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար. հանդիսավորությամբ նշելու ենք մեր նորագույն պատմության կարևորագույն իրադարձության` հայոց նոր պետականության` Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակման 20-ամյակը: Անչափ խորհրդանշական է, որ այս տարվա առաջին համապետական միջոցառումը տեղի է ունենում այսօր` Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի օրը: Պատմական հայտնի ճշմարտություն է` ժողովուրդներին անկախությունը ոչ թե տրվում է, այլ այն նվաճում են համաժողովրդական պայքարի, նվիրյալ հերոսների արյան գնով: Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվեց պատմաքաղաքական բարդ իրավիճակում հարևան հանրապետության կողմից սանձազերծված բացահայտ պատերազմի պայմաններում: Այդ հիրավի համաժողովրդական պայքարի առաջապահն ինքնաբուխ կազմավորված ինքնապաշտպանական կամավորական ջոկատներն էին` հայրենանվեր ու անձնազոհ ազատամարտիկներով, որոնցից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին մեր նոր պետականության վերածննդի զոհասեղանին: Հայոց բանակը համազգային սիրո, նվիրումի և զոհողությունների արգասիքն է: Եվ ի պատասխան այդ սիրո`քաջ գիտակցելով իր դերը` հայ զինվորականությունը պատվով կատարել և շարունակում է իր առաքելությունը` հուսալիորեն պաշտպանելով հայոց սահմանների անվտանգությունը և ժողովրդի խաղաղությունը:
28/01/2011
Ավելին
Հայերեն
English
Русский