Մամլո հաղորդագրություն

21 Նոյեմբերի, 2011 00:00
Նոյեմբերի 13-ից 21-ը հերթական այցով Հայաստանում էր գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության փորձագետների խումբը` ՀՀ Զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդատվական խումբը արդյունավետ քննարկումներ անցկացրեց կադրերի կառավարման ոլորտում ներգրավված պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուիչների հետ: Քննարկումների հիմնական թեման ՀՀ Զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համակարգի ներդրման և զարգացման հարցերն էին: Մասնավորապես, հատուկ ուշադրության արժանացան պրոֆեսիոնալ սերժանտների ընտության կարգը, պաշտոնին նշանակումը, կրթության և ուսման կազմակերպումը, որակավորումն ու ատեստավորումը, պաշտոնեական առաջխաղացումը և սոցիալական ապահովումը: Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության համատեղ խորհրդատվական խմբին ընդունեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` այցի արդյունքներն ամփոփելու և հետագա խորհրդատվական օժանդակությունը նախանշելու նպատակով:
  • Տարածել