Մամլո հաղորդագրություն

24 Նոյեմբերի, 2011 00:00
Նոյեմբերի 21-ից 24-ը Երևանում էր գտնվում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությունը` ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ համալիր զորավարժությունների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Զորավարժությունը ծրագրված է անցկացնել Հայաստանի տարածքում 2012թ. աշնանը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ու Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության հետ:
  • Տարածել