ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

29 Նոյեմբերի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 29-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Բեռնար Ֆասիեն ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին, ում Սեյրան Օհանյանը շնորհավորել և մաղթել է արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում համանախագահները Հայաստանի պաշտպանության նախարարին են ներկայացրել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքը և ընդգծել հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը` միաժամանակ փաստելով, որ շփման գծում արձանագրվող միջադեպերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ներդնել միջադեպերի միջազգային հետաքննության գործուն մեխանիզմներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ ադրբեջանական դիպուկահարների սադրանքները վտանգում են հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ ձևավորելու Մինսկի խմբի համանախագահների ջանքները:
  • Տարածել