Պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին մի խումբ զինծառայողներ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մարտական հենակետում ցուցաբերած խիզախության համար գումարտակի հրամանատար, մայոր Գևորգ Գրիգորյանը պարգևատրվեց «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Գեղամյանը` «Անդրանիկ Օզանյան» և պայմանագրային զինծառայող, շարքային Սոս Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով: <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-06-3.jpg" alt=""/> <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-06-1.jpg" alt=""/> <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-06-4.jpg" alt=""/> <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-06-2.jpg" alt=""/> Հանձնելով պարգևները` Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին ցուցաբերած կամքի և խիզախության, բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար և հաջողություն մաղթեց նրանց հետագա ծառայության ընթացքում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

06/10/2010

Ավելին

06/10/2010

Ավելին

06/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

«Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 5-ին տարածած «Էստի համեցեք» վերնագրով տեղեկատվության առնչությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված նյութում իրականությունը չարամտորեն խեղաթյուրվել է: Ս.թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության փորձագիտական խումբը, իրոք, գտնվել է ՀՀ-ում` ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործում խորհրդատվության տրամադրման նպատակով:

06/10/2010

Ավելին

05/10/2010

Ավելին

05/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությունը, հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ին ինքնասպանություն է գործել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Ըստ հաղորդագրության՝ Մ. Սարիբեկյանի պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել։ Չնայած հայկական կողմի պարազաբանումներին, որ երիտասարդը սովորական հովիվ էր, որը մոլորվել և հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, Ադրբեջանը համառորեն պնդում էր, թե սեպտեմբերի 11-ին սահմանից այն կողմ հայտնված Սարիբեկյանը դիվերսանտ է: Այնուհետև ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով տարածեց մի տեսանյութ, որում հայ երիտասարդն ասում էր, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում հստակ երևում էր, որ երիտասարդը ենթարկված էր կտտանքների։

05/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ս.թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում: Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների: Կատարվում է հետաքննություն: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

03/10/2010

Ավելին

02/10/2010

Ավելին

02/10/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն: <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-02-a.jpg" alt=""/> <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-02-b.jpg" alt=""/> Զրույցի ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլում կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

02/10/2010

Ավելին

01/10/2010

Ավելին