Կլոր-սեղան քննարկում ՀՀ պաշտպանության նախարարությունում

10 Դեկտեմբերի, 2011 00:00
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված կլոր-սեղան քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում արծարծվեցին զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, իրավագիտակցության բարձրացման հարցեր, ներկայացվեցին ոլորտում կատարված աշխատանքները: Ընդգծվեց, որ այս առումով 2011 թվականն արդյունավետ էր, քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի ներդրման ուղղությամբ: Նշվեց նաև, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև` զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ըստ իրավասության համապատասխան քայլեր ձեռնարկել զինված ուժերում մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով:
  • Տարածել