ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

19 Դեկտեմբերի, 2011 00:00
2011թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա` ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին մասնակցելու նպատակով:

Համաձայն նիստերի օրակարգի` դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի լիագումար համատեղ նիստին և պաշտպանության նախարարների խորհրդի առանձին նիստին, իսկ դեկտեմբերի 20-ին` հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
  • Տարածել