ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության կապակցությամբ, ըստ որի հայկական զինված ուժերի կրակի
ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձել փրկել սեփական երկրի դեմքը, որը ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո:
09/03/2011
ԱվելինԱզգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստ
ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր կայացել է ազգային խորհրդանիշներով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի համար հայտարարված մրցույթի գնահատող հանձնաժողովի անդրանիկ նիստը:
01/03/2011
ԱվելինՊաշտպանության նախարարության նոր կայքի շնորհանդեսը
ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարության նոր կայքի շնորհանդեսը:
25/02/2011
ԱվելինՌուսաց լեզվի լսարանի բացում ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում այսօր բացվել է ռուսաց լեզվի լսարան:
25/02/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 24-ին ընդունել է հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գիեդրիուս Չեկուոլիսի գլխավորած պատվիրակությանը:
24/02/2011
ԱվելինԼեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Հայաստան
Փետրվարի 22-ից 24-ը աշխատանքային այցով Երևան էին այցելել Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության վերափոխումների վարչության պետի և Պաշտպանության ազգային ակադեմիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությունները:
24/02/2011
ԱվելինՕպերատիվ հավաք պաշտպանության նախարարությունում
Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:
21/02/2011
ԱվելինՕպերատիվ հավաք պաշտպանության նախարարությունում
Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես նաև բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ: Օպերատիվ հավաքը, որի նպատակն է բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքները ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում, տևելու է մինչև փետրվարի 24-ը:
21/02/2011
ԱվելինԶԻՆՎՈՐ ԵՆՔ՝ ԳԵՆԵՐԱԼ ԹԵ ՇԱՐՔԱՅԻՆ
Զրույց ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ – գնդապետ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ «Հայ զինվոր», թիվ 6 (871), 16-23 փետրվարի, 2011թ. -Պարոն Հարությունյան, Ձեր կերպարն այնքան ներդաշնակ է զինվորականի մասին համընդհանուր պատկերացումներին։ Զինվորականներ կան, որոնք ասես համազգեստով են ծնվել… -Իմ կերպա՞րը… իսկ ինչպիսի՞ն է իմ կերպարը ժողովրդի պատկերացմամբ։ -Խիստ, կտրուկ, անզիջում, հավասարակշիռ, պրագմատիկ… գեներալական համազգեստը… -Գեներալական համազգեստի տակ ապրող, զգացող հոգի է, որը կարոտներ ունի, սերեր, կորուստներ, թուլություններ… Երբեմն թվում է՝ երեկ էր, երբեմն թվում է՝ մի ամբողջ հավերժություն է անցել… Հորս կորցրի, երբ չորս տարեկան էի, գրեթե չեմ հիշում նրան։ Հայրս եղել է ու կմնա իմ ամենամեծ հպարտությունը։ Հորս բարի անունը, համբավն ու հեղինակությունը միշտ ուղեկցել են ինձ։ Նրան օրհնանքով էին հիշում։ Մտածում եմ, որ հայրս իր հիշատակով ավելի շատ է դաստիարակել ինձ, քան կդաստիարակեր, եթե կենդանի լիներ։ Նա հեռացավ՝ թողնելով մի անսահման հպարտություն ու մի մեծ պարտք՝ իր հիշատակի առաջ։ Այդ պարտքը ես մարում եմ մինչ օրս։ Մայրս արժանապատվորեն իր ուսերին առավ միայնակ յոթ զավակ մեծացնելու ծանր բեռը։ Նա խիստ կին էր, հազվադեպ էր ժպտում, երեխաներին երես չէր տալիս ու պատժում էր սխալների համար։ Մենք վախենում էինք մայրիկից։ Ես հետո հասկացա, որ իր սերը, քնքշանքը, թուլությունը պահում էր ներսում. չէ՞ որ պիտի փոխարիներ տան տղամարդուն, պիտի նաեւ հայր լիներ երեխաների համար։ Թերեւս իմ հանդեպ մի քիչ ներողամիտ էր. ես ընտանիքի ամենակրտսեր երեխան էի։ Հավանաբար դա էր պատճառը, որ ես մյուսներից աշխույժ էի, ավելի չար, նույնիսկ կարող էի անկարգություն անել։ Մեր ընտանիքի բոլոր երեխաները մանկուց աշխատել են։ Մեծերը խնամում էին փոքրերին, օգնում էին հոգալ տան կարիքները։ Մենք միշտ կարիքի մեջ ենք եղել, ես դպրոցում սովորելուն զուգընթաց` աշխատել եմ կոլտնտեսությունում։
18/02/2011
ԱվելինՓոխվել է Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը
ՀՀ կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ ստեղծվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ)։
17/02/2011
Ավելին17/02/2011
ԱվելինՓոխվել է Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը
ՀՀ կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ ստեղծվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ)։ Այս որոշմամբ փոխվում է դեռեւս 2002 թվականին հիմնադրված Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը: Ստանալով ՊՈԱԿ-ի կարգավիճակ` ականազերծման կենտրոնը կարող է ավելի ճկուն գործունեություն ծավալել եւ ընդգրկվել միջազգային տարբեր ծրագրերում:
17/02/2011
Ավելին
Հայերեն
English
Русский