Հաղորդագրություն մամուլի համար
Այսօր` օգոստոսի 10-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, APA, 1news.az, day.az կայքերը տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների հետ իբրև թե անցկացված հարցազրույցի վերաբերյալ և կայքերում լուսանկարներ տեղադրել: Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկությունները` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 13-րդ և 27-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, որոնք սահմանում են, որ «հովանավորվող կամ պահպանության տակ գտնվող անձինք պետք է մշտապես պաշտպանված լինեն հասարակության հետաքրքրասիրությունից»:
10/08/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
<img width="250" height="164" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-08-09-b.jpg" alt=""/>Ս.թ. օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը: Նիստի ընթացքում քննարկվող ծրագրերն արժանացան հանձնաժողովի նախնական հավանությանը, ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները: Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարություններ տվեցին հանձնաժողովում ընդգրկված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներին` ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի լրամշակումը շարունակելու վերաբերյալ: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
10/08/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր: Նիստի ավարտին ընթերցվել են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանները զորամասերում տեղի ունեցած դեպքերի և մեղավորներին կարգապահական տույժի ենթարկելու մասին:
09/08/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Օգոտոսի 10-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի օգոստոսի 10-ին` ժամը 10:00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
09/08/2010
ԱվելինԿոլեգիայի արտահերթ նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվեցին զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը: Բացելով նիստը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ զինված ուժերում տեղի ունեցած վերջին միջադեպերը լայն արձագանք են գտել հասարակության շրջանում: Բանակային որոշ ստորաբաժանումներում մահվան ելքով արձանագրված դեպքերը վկայում են, որ նմանօրինակ պատահարները և միջադեպերը բացառելու ուղղությամբ զորքերում դեռևս պատշաճ աշխատանքներ չեն իրականացվում: Պաշտպանության նախարարը ԶՈւ հրամանատարական կազմին հրահանգեց ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը և համապատասխան քայլեր ձեռնարկել` նմանաբնույթ դեպքերից զերծ մնալու, զորքերում կարգապահությունն ամրապնդելու համար: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/kolegia-2010-08-06-a.jpg"/> Սեյրան Օհանյանը շեշտեց, որ թեև զինված ուժերի ամբողջ անձնակազմը կատարում է իր ծառայողական պարտականությունները` ապահովելով հանրապետության անվտանգության հուսալի պաշտպանությունը, սակայն որոշ զորամասերի հրամանատարների անբարեխղճությունը հանգեցնում է դժբախտ դեպքերի, կան սպաներ, ովքեր հակված են բռնարարքների, ունեն արատավոր բարքեր: Հատուկ ընդգծվեց, որ հայ սպայի արժանապատվությունը մշտապես պետք է բարձրության վրա լինի:
06/08/2010
ԱվելինՄամուլի հաղորդագություն
28.07.2010թ. թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում, հրազենային մարմնական վնասվածքներով նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Գործի քննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի և դիակների զննություն, նշանակվել են 6 դիակների դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև թվով 10 դատաձգաբանական, թվով 3 դատակենսաբանական փորձաքննություններ, որպես վկաներ հարցաքննվել են մի խումբ պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողներ, սպաներ։
05/08/2010
ԱվելինՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն (ք. Երևան, Բագրևանդի 5, հեռ. 29-46-39): Մրցույթի թափուր պաշտոնների ցանկը և հարցաշարերը տեղադրված են նաև ՀՀ ՊՆ www.mil.am պաշտոնական կայքի «ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ» բաժնում և տպագրված են ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում (թիվ 30): ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
05/08/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Թիվ 21127 զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանը` պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Ա. Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար:
04/08/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանը (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանը (Երևան): ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
30/07/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ՝ հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
29/07/2010
ԱվելինՆոր մեդալ ՀՀ զինված ուժերում
ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՀ զինված ուժերում «Մարտական հերթապահության համար» երկաստիճան մեդալ հիմնելու և դրա կանոնադրությունն ու նկարագրությունը գործողության դնելու մասին: ՀՀ ԶՈւ «Մարտական հերթապահության համար» մեդալը շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
28/07/2010
ԱվելինՊարգևատրվել են ժամկետային զինծառայողները
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը:
28/07/2010
Ավելին