Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 25-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Մովսես գյուղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

26/03/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Մարտի 26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ-պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ ՊՆ վարչական համալիրում ժամը 10.30-ին: Նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՀՀ և ՉՀ պատվիրակությունների հանդիպումը: ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից հետո տեղի կունենա ճեպազրույց:

25/03/2010

Ավելին

24/03/2010

Ավելին

Մայիսյան տոներին ընդառաջ

<img width="200" height="300" align="left" alt="" src="/UserFiles/Image/tsaratunk-2010-03-24-a.jpg"/>Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին և Շուշիի ազատագրման 18-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և Էրեբունու թաղապետարանի աջակցությամբ մարտի 24-ին, Երևանի Էրեբունի համայնքի Ազատամարտիկների պուրակում կազմակերպվեց ծառատունկ: Տոնական միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի վետերաններ, ազգային բանակի ժամկետային զինծառայողներ, դպրոցականներ և ուրիշներ: Ծառատունկի ընթացքում ՊՆ «Զորական» համույթի և դպրոցականների հայրենաշունչ կատարումները նոր լիցք ու տոնական տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին հայրենիքի համար զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

24/03/2010

Ավելին

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/anvtangut-khorhurd-2010-0324-b.jpg" alt=""/>Ս.թ մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

24/03/2010

Ավելին

Պաշտպանության նախարարի հերթական շրջայցերը

Մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 4-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, տեղում ծանոթացել զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին և կիրակնօրյա միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը: Զրուցելով զինվորների հետ Սեյրան Օհանյանը նշել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը և յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաև զորամասի մարտունակությունը: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/shrjaits-2010-03-23-a.jpg" alt=""/>

23/03/2010

Ավելին

Խորհրդակցություն գիտահետազոտական ինստիտուտում

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/mergelyan-2010-03-18-b.jpg" alt=""/>Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Ինստիտուտում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմաարդյունաբերական համալիրի ներկա վիճակին ու հնարավորություններին, զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

18/03/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում` Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: Նույն օրը սակայն ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ: Տուժածներ և վիրավորներ չկան: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

18/03/2010

Ավելին

Կասեցվել է սահմանի խախտման հերթական փորձը

Օրեր առաջ արձանագրվեց Հայաստանի սահմանը խախտելու ադրբեջանական կողմի հերթական դեպքը: Դիվերսիոն հետախուզական խումբը, որը Հայաստանի տարածք էր ներխուժել հետախուզական գործունեություն ծավալելու, տեղեկություններ հայթայթելու նպատակով, վնասազերծվել է: Ի դեպ, նմանատիպ խմբերը պարբերաբար զբաղվել են նաև անասնագողությամբ: Մարտի 3-ին, ժամը 01:30-ի սահմաններում Տավուշի մարզի Կոթի գյուղի տարածքում ՀՀ զինծառայողների կողմից բացահայտվել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած, քաղաքացիական հագուստով և դիվերսիոն խմբին հատուկ սպառազինությամբ հանդերձավորված 5 հոգուց բաղկացած խումբ:

12/03/2010

Ավելին

Պաշտպանության նախարարի հերթական աշխատանքային այցը

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային կարճատև այցով եղել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության կենտրոնական դեղորայքային բազայում: Ս. Օհանյանը տեղում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը և զորամասի պայմաններին: Շրջելով տարածքում` պաշտպանության նախարարը եղել է դեղորայքի ու բժշկական սարքավորումների պահպանման պահեստներում: Համապատասխան անձանց հետ քննարկվել են պահեստների վերանորոգման աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

11/03/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զեկույցը «Համագործակցությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ» թեմայով

Մարտի 11-ին Երևանում` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համատեղ կազմակերպած «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում – մարտահրավերներ, հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում «Համագործակցությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: « Հարգելի կազմակերպիչներ, մասնակիցներ, հյուրեր Նախ ցանկանում եմ ողջունել սեմինարի կազմակերպիչներին և մասնակիցներին և շնորհավորել այս հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառման կազմակերպման առթիվ: Սա ՀՀ ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի միջև արդյունավետ համագործակցության ևս մեկ հիանալի դրսևորում է:

11/03/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՀՀ Տավուշի մարզ

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/tavush-2010-03-10-a.jpg" alt=""/>Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով մեկնել է Տավուշի մարզ: Բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Ս. Օհանյանը նախ եղել է մարզում տեղակայված զորամասերից մեկում: Այցը զորամաս համընկել է զինվորների նախաճաշի հետ, ինչը մատուցվող սննդի որակին ու չափաբաժիններին, ճաշարանի կենցաղային և հիգիենայի պահպանման պայմաններին տեղում ծանոթանալու պատեհ առիթ էր: Ս. Օհանյանը ծանոթացել է նաև զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել պարտականությունների իմացությամբ:

10/03/2010

Ավելին