04/09/2010
Ավելին04/09/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված ձեռնամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան: Ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը և ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը ԼՂՀ տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն անցկացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում՝ նաև հայ զինծառայողների գերեվարման նպատակով: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
04/09/2010
Ավելին03/09/2010
Ավելին03/09/2010
Ավելին03/09/2010
Ավելին03/09/2010
ԱվելինԴասընթաց խաղաղապահ բրիգադում
Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ 12-րդ Խաղաղապահ բրիգադում տեղի ունեցավ ԱՄՆ հրահանգիչների կողմից անցկացված բրիգադի շտաբի անձնակազմի պատրաստման երկամսյա դասընթացի ավարտական և սերտիֆիկատների հանձնման արարողությունը:
03/09/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ս.թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը խորհրդատվական այցով Երևանում էր գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության Պլանավորման վարչության Պլանավորման հիմնադրույթների, սկզբունքների և վերահսկման բաժնի պետ, գնդապետ Վոլֆգանգ Գեբելայնը:
03/09/2010
Ավելին01/09/2010
Ավելին01/09/2010
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին և կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է սադրիչ դիվերսիոն գործողության: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` օգոստոսի 31-ին, առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում` Վերին Չայլու գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ և ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, և թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները, կրելով կորուստներ` զոհեր և վիրավորներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր իսկ նախաձեռնած սադրանքը վերագրել է ղարաբաղյան ուժերին և տեղեկություններ տարածել, թե, իբր, զինված առճակատման արդյունքում հայկական կողմը տվել է զոհեր: Այդ հայտարարությունները բացարձակ ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը: Այս ամենը հերթական անգամ փաստում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով կարգավորման բանակցային գործընթացը: Ադրբեջանական զինված ուժերի նման գործելաոճը, սադրիչ գործողությունները ոչ միայն հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության սրման պատճառ են դառնում, այլև չեն համապատասխանում ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին հարևան երկրի ղեկավարության հայտարարություններին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
01/09/2010
Ավելին