Ռուս ականավոր գրողը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով
4 Հոկտեմբերի, 2013 00:00ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվել է ռուս ականավոր գրող Դանիիլ Ալեքսանդրի Գրանինը:
Դ.Գրանինի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը հայրենասիրության, քաղաքացիական պատասխանատվության, մտավոր լարված փնտրումների օրինակ է: Մեծ Հայրենական պատերազմի սկզբին երիտասարդ ինժեներ-էլեկտրոմեխանիկը կամավոր մեկնեց ռազմաճակատ, պատերազմն ավարտեց որպես ծանր տանկերի վաշտի հրամանատար` բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո գործող խմբավորման կազմում: Նրա «Փնտրողները», «Մեր կոմբատը», «Գնում եմ ամպրոպի վրա», «Նկարը», «Զուբր» վեպերը հայտնի են դարձել ոչ միայն գրական աշխարհում, իսկ վերջին տարիներին նա գրում է ինքնակենսագրական գրքեր («Իմ լեյտենանտ» վեպն արժանացել է «Մեծ գիրք» ռուսական ազգային գրական մրցանակի):
ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ամենասրտագին մաղթանքներն է հղում մարտիկին, քաղաքացուն և գրողին: