ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարները մասնակցել են ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին «լեյտենանտ» սպայական կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը

28 Հունիսի, 2011 00:00

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 28-ին Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում մասնակցել են ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին «լեյտենանտ» սպայական կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին սպայական կոչում ստանալու կապակցությամբ` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Նայելով ձեզ` կարող ենք համոզմունք հայտնել, որ հայոց բանակ զորակոչվող երիտասարդը վստահությամբ է իր պարտքը կատարելու Հայրենիքի հանդեպ, քանզի նրա առողջության համար հոգ են տանելու ձեր պես գրագետ բժիշկները»: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում փաստել է, որ ի դեմս ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ-սպաների` հայ զինվորի կյանքն ու առողջությունը վստահելի ձեռքերում է:
  • Տարածել