ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահին
8 Հուլիսի, 2011 00:00ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ լեհական և հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցությունը զարգանում է արդյունավետ կերպով: