ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Բրյուսել

5 Հոկտեմբերի, 2011 00:00
Ս.թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով հոկտեմբերի 6-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում կքննարկվեն Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունը և իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի նաև Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերում Գերմանիայի հրամանատարության ներքո գործող Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում կհամաձայնեցվի և կհրապարակվի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների համատեղ կոմյունիկեն: Այցի շրջանակներում նախատեսված են նաև Սեյրան Օհանյանի երկկողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրեյի, Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ:
  • Տարածել